Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հնգամյա հուշագիր ստորագրեցին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ կոալիցիոն հուշագրում վարչապետի թեկնածության հարցը դուրս մնաց, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Կարծում եմ՝ հետաքրքիր է այն, որ վարչապետի անձի շուրջ պայմանավորվածությունների մասին չեն խոսում: Կարծում եմ՝ սա առավել քան ցույց է տալիս, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ կտրվածքով չի դիտարկվում ո՛չ ՀՅԴ-ի և ո՛չ էլ ՀՀԿ-ի կողմից: Եվ չեմ էլ կարծում, թե այս խնդրի շրջանցումը պայմանավորված է նրանով, որ դաշնակցականներից մեկը առարկել է, կեսն էլ համաձայնվել է դրա մասին չխոսել: Եվ իհարկե ակնհայտ է, որ ձևավորվող կառավարությունը ձևավորելու է Կարեն Կարապետյանը, բայց ակնհայտ չէ, որ նա երկարաժամկետ հեռանկարում նույնպես դիտարկվում է որպես գործադիր իշխանության գլուխ: Նախկինում էլ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, 2018-ից հետո իհարկե հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը ևս մեկ ժամկետ մնա վարչապետի պաշտոնում, բայց ես կարծում եմ, որ նա այդ պաշտոնում չի մնա 4-5 տարի շարունակ: Ենթադրենք, 2019-ին մենք կարող են ունենալ նոր վարչապետ:

-Վարչապետի թեկնածուի հարցը Սերժ Սարգսյանի՞ն է թողնված:

-Ես տակավին չեմ կարող բացառել նրա վերադարձը, որովհետև չեմ կարծում՝ Մելիք-Ադամյանից նա կարողանա կառավարել ներիշխանական բուրգը: Հայաստանում քաղաքական ավանդույթները ցույց են տալիս, որ իշխանություններից դուրս հայտնվելուց հետո իշխանության վրա կառավարել հնարավոր չէ: Այս կտրվածքով, որքան էլ Սրեժ Սարգսյանը չի հայտարարել այդ պաշտոնում լինելու իր ցանկությունների մասին, ես չեմ բացառում, որ նա, այնուամենայնիվ, այս կտրվածքով Կարեն Կարապետյանին երկարաժամկետ վարչապետ չի դիտարկում:

-Կարծում եք՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի ծրագրերի մե՞ջ է, և առաջիկա տարիներին նրա աջակցությունը պե՞տք է գալու Սերժ Սարգսյանին:

-ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կարճաժամկետ չի լինի: Գուցե 2022-ի ընտրությունների նախաշեմին դարձյալ կոալիցիայից դուրս գան, ինչպես ավանդաբար արվում է: Համենայնդեպս, այս կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը:

-Նշվում է, որ այս հուշագրով Հայաստանի ներիշխանական խաղը մտնում է նոր փուլ: 2018-ին նոր փուլ է սկսվում, հնարավո՞ր է՝ այս կոալիցիոն հուշագիրն այդքան երկարաժամկետ չլինի: Կարեն Կարապետյանը վերջին հարցազրույցներից մեկում նշում էր, որ 2018-ին պատրաստ է մնալ վարչապետ: Կա՞ նման պայմանավորվածություն:

-Անշուշտ, սա Կարեն Կարապետյանի ցանկությունն է, որովհետև, այո՛, այս պահին քաղաքական խաղը բացառապես իշխանության դաշտում է ընթանում, ընդդիմություն-իշխանություն որևէ պրոցես չկա, և թերևս իշխանության իրավահաջորդի հարցն է լուծվում, այն էլ իշխանության դաշտում ներիշխանական խմբավորումների միջև: Եվ այս կտրվածքով Կարեն Կարապետյանը բավականին համեստ հնարավորություններ ունի այս խաղում հաղթող դուրս գալու, եթե ինքը քաղաքական թիմ չունի: Այն, որ ՀՀԿ-ն ամբողջ քաղաքական կոնֆիգուրացիան այնպես է դասավորել, որ լուծումներն իր օգտին լինեն, ելակետային առումով իհարկե Սերժ Սարգսյանի շանսերը մեծ են, և ինքն է լինելու որոշողը: Այս կտրվածքով, թերևս, 2018-ից հետո անորոշությունը կպահպանվի, և առաջիկայում Սերժ Սարգսյանը երբևէ չի հայտարարի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորության մասին, բայց մյուս կողմից այդ նախապատրաստությունները և այս կոնֆիգուրացիաները, որ նա ստեղծել է, ստեղծել է նրա համար, որ ինքը վերադառնալու հնարավորություններ ունենա:

-Ի՞նչ է ակնարկում Աղվան Վարդանյանը, երբ ասում է՝ ՀՀԿ-ՀՅԴ նախորդ համաձայնագրի ու ներկա հուշագրի միջև տարբերությունը վարչապետների փոփոխությունն է:

-Ես ընկալում եմ հետևյալ կերպ՝ վարչապետներն անցողիկ են, մենք՝ հավերժ:

-Հիմա Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին կփոխի:

-Կարեն Կարապետյանը գործում է մի խաղի դաշտում, որտեղ բոլոր կարգավորումները տալիս է Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը չունի այդ խաղի կանոնները փոխելու իրավունք և հնարավորություն: Բացի այդ, Կարեն Կարապետյանը չունի լուրջ հենարան կուսակցության ներսում, հետևաբար նրան ոչինչ չի մնում, քան համաձայնվել նրա հետ, ինչ որոշի Սերժ Սարգսյանը: Իսկ սեփական խաղը տանելու համար պետք է առնվազն սեփական թիմը, իր կոնֆիգուրացիաները փորձի ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում