«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի «Փակ շուկա», որտեղ նրանց դիմավորեցին շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Ակցիայի ողջ ընթացքում «Փակ շուկայի» մոտ հավաքված մարդիկ վանկարկում էին «Ալեքսանյան բա-րե-րար», «Բա-ցում», «Աշխա-տանք», իսկ հակառակ մայթից հնչեց ընդամենը մեկ նախադասություն՝ «Հարգելի քաղաքացիներ, ընդդիմախոս բառը երկու դ-ով է գրվում»: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պաստառին սխալ էին գրել այս բառը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ այս ամբողջ աղմուկը նրա համար է, որ լռեցնեն իրենց խոսքը, և հանրությունը չլսի իրենց պահանջները. «Շենքի ներսում կամարների կեսն արդեն չկա, շինարարությունն արդեն վերջացած է: Պարզապես կասեմ, որ իրեն հարգող հայը երբեք այդ վայրից առևտուր չի անի»:
Մեզ հետ զրույցում շուկայի վերաբացումը ցանկացող կանանցից մեկն էլ ասաց, որ մարդիկ աշխատանք ունենալու հնարավորություն կունենան, և Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությունը միայն գովասանքի է արժանի:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































