Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն երջանիկ է, որ թիմի ավագ Կարլես Պույոլը շարք է վերադարձել.
«Պույոլի՝ շարք վերադառնալու մասին լուրը խոսում է այն մասին, որ մենք պաշտպանության կենտրոնում խնդիրներ չենք ունենա: Ես երջանիկ եմ այդ կապակցությամբ:
Մեր ավագը վերադառնում է: Նա արդեն մարզվում է ամբոջղական ծրագրով և կարող է մասնակցել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին»,- հայտարարել է Մարտինոն:









































