Thursday, 11 06 2026
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել

Վանաձորում Բացվեց Բազումի բաժանմունքի նոր շենքը (լուսանկարներ)

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակայությամբ Վանաձորում արդեն գործում է 2 բաժանմունք` Վանաձորի բաժանմունքը ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և Բազումի բաժանմունքը` ոստիկանապետ Սարգիս Այվազյանի ղեկավարությամբ:

Այսօր հանդիսավորությամբ բացվեց Բազումի բաժանմունքի նոր շենքը` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետը, Լոռուց ընտրված ԱԺ պատգամավորները, իրավապահ համակարգի պաշտոնյաներ, ոստիկաններ:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության նոր շենքի անհրաժեշտությունը ներկայացրեց համակարգում կատարվող բարեփոխումների ընդհանուր համատեքստում: «Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք բարեփոխումների մասին, որ մենք համազգեստի մեջ էլ ենք փոխվում, և համազգեստն էլ ենք փոխելու, ուրեմն սրա անհրաժեշտությունը կար, որովհետև սկզբից պետք է ոստիկանությունում ստեղծել պայմաններ ոստիկանի համար, որպեսզի այս պայմաններն ավելի արժանապատիվ դարձնեն նրան: Ես կարծում եմ, որ սա պետք է դիտել բարեփոխումների ընդհանուր ծրագրի մեջ: Եվ այս պրոցեսը շարունակվում է հանրապետության ոստիկանական համակարգի բոլոր ստորաբաժանումներում` անկախ նրանից` դա հաճելի՞ կլինի ոմանց, թե՞ թե տհաճ կլինի: Մենք բարեփոխվելու ենք, և այս ընթացքը անընդհատ պրոցես է, իսկ սա մտնում է այդ ընթացքի մեջ»:

Բարեփոխումների ծրագրի մի քանի առաջնային խնդիրները, ըստ ոստիկանապետի, հետևյալներն են. «Բարեփոխումները երբեք չեն կարող արդյունավետ լինել, եթե մենք ինքներս դա չգիտակցենք և չբարեփոխվենք ինքներս` ոստիկանը իր մտածելակերպի մեջ, իր մոտեցումների մեջ, իր սկզբունքների մեջ, իր ապրելաձևի մեջ, որովհետև չի լինում ինչ-որ ժամ ոստիկան, դրանից հետո, կոպտեմ մի քիչ, ինչ-որ օբյեկտներում թրև եկող ոստիկան. չի լինում էդպես: Ոստիկանը մտածելակերպ է, ապրելաձև է, դա 24 ժամ ոստիկան է. սա մեկ: Բարեփոխել նորմատիվ ակտերը, մոտեցումները, կառուցվածքը, որոնք միմյանց խանգարում են ուղղակի. այսինքն` ստեղծել նոր ոստիկանություն: Մենք դրա սկիզբը դրել ենք 2 տարի առաջ, արել ենք 10-15-20 տոկոս: Եթե մեզ հաջողվի ևս 1-2 տարվա մեջ գոնե այս ընթացքը հասցնել 50 տոկոսի, մենք կունենանք աշխարհի ամենալավ ոստիկանությունը»:

Անդրադառնալով նաև ոստիկանների աշխատավարձի բարձրացման հարցին` ոստիկանապետը կարծիք հայտնեց, որ դրա կարիքն առայժմ չկա: «Մենք հասարակության լավագույն հատվածն ենք, ես դրանում համոզված եմ: Մի քիչ էլ դիմանանք, և որակական փոփոխությունների արդյունքում աշխատավարձերը կբարձրանան: Անկեղծ ասած` ես չեմ գտնում, որ մեր աշխատավարձերը հիմա պետք է բարձրանան: Մենք ավելի շատ խնդիրներ ունենք, մենք բանակում լիքը խնդիրներ ունենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում