YouTube-ում կենդանիների մասնակցությամբ զվարճալի տեսանյութերով հայտնի scottdw օգտատերը նկարահանել է հերթական տեսանյութը, որը, դատելով հետկուլիսային կադրերից, բավականին աշխատատար է եղել:
Նկարահանման ժամանակ կենդանիները չեն տուժել:
Նոր տեսանյութը «թռչող» շների ու կատուների պայքարի մասին է: Slow motion ռեժիմով տեսանյութը նկարահանվել է մարդկանց անմիջական ջանքերով՝ կենդանիներին օդ թռցնելով: Կենդանիների անվտանգության համար ներքևում փափուկ ծածկոց են պահել:









































