ՕՊԵԿ-ի երկրներն ու կարտելի մեջ չմտնող պետությունները մայիսի 24-25-ը Վիեննայում կքննարկեն առնվազն կես տարով կամ հնարավոր է՝ ավելի երկար ժամկետով նավթի արդյունահանման կարճատման մասին համաձայնագրի երկարացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կարծում եմ՝ մենք կդիտարկենք առնվազն կես տարին, հնարավոր է նաև ավելի երկար ժամկետ»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի երկարացման դեպքում արդյունահանման կրճատման գործարքի պարամետրերը հազիվ թե փոխվեն։
Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանն աջակցում է նավթի արդյունահանման կրճատումը երկարացնելուն։