Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Շտեֆան Ֆյուլեն հաստատեց՝ Հայաստանը չի կարող նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը (տեսանյութ)

Այսօր Երևանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպումը կարևոր էր այն առումով, որ այն նախորդում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ժամանակ նախատեսված է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Հանդիպումը հետաքրքիր էր նաև այն առումով, որ դրանից ընդամենը 10 օր առաջ Արևելյան գործընկերության շրջանակում կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, երբ անդամներից մեկը՝ Հայաստանը, փոխեց իր դիրքորոշումը. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»:

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերությանը մասնակցում են հետխորհրդային վեց հանրապետություններ՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանն ու Հայաստանը:

Վիլնյուսյան գագաթնաժողովից ընդամենը երկու ամիս առաջ կարելի է ասել, որ Մոլդովան ու Վրաստանը նախաստորագրելու են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինան նախաստորագրել է այն, և նախատեսում է այժմ ստորագրել: Այդ երկիրը վստահեցրել է, որ նոյեմբերին համաձայնագիրը անպայման կստորագրի, բայց միջազգային հանրության մոտ կասկած կա, որ այդ երկիրը ևս միգուցե չդիմանա Ռուսաստանի ճնշումներին և, ինչպես Հայաստանը, հետ կանգնի իր որոշումից:

Տխուր է, սակայն փաստ է՝ մեր երկիրը Բելառուսի և Ադրբեջանի հետ հայտնվեց եռյակում և հետ կանգնեց եվրաինտեգրման գործընթացները խորացնելու ճանապարհից՝ այն դեպքում, երբ ՀՀ պաշտոնյաներն ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարում էին, որ Ասոցացման համաձայնագրի և դրա անբաժանելի մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի քննարկումներն արդեն ավարտվել են, և այդ առումով մեր երկիրը առաջ է ընկել նույնիսկ Վրաստանից:

Իսկ սեպտեմբերի 3-ին մոսկովյան հանդիպումից ու հայտնի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել դիմակայել Վ. Պուտինի ճնշումներին և տեղում հայտարարել են, թե ցանկանում են միանալ նրա նախաձեռնած Մաքսային միությանը՝ այդպիսով նախընտրելով ավելի շատ գործ ունենալ ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի հետ, ոչ թե զարգացած Եվրոպայի:

Այդ հայտարարությունից հետո Եվրոպայից հնչեցին բազմաթիվ կոշտ պատասխաններ: ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր կրկին վերահաստատեց իր հայտնի տեսակետը, որ Հայաստանը ՄՄ-ին միանալու մասին իր հայտարարությունից հետո ի վիճակի չի լինի նախաստորագրել Ասոցացման և ԽՀԱԱԳ պայմանագրերը, քանի որ դրանք անբաժանելի են: Մինչդեռ այդ համաձայնագրերի շուրջ ԵՄ-ն ՀՀ-ի հետ երեքուկես տարի բանակցել էր:

Նա ընդգծեց, որ ԵՄ-ն, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, մեծ հետաքրքրություն ունի ոչ միայն շարունակելու, այլև Հայաստանում ամրապնդելու համագործակցությունը ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց տեղաշարժի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ: Նա նաև հայտնեց, թե այդքանից հետո պատրաստ են քննարկել հնարավոր գաղափարները՝ հասկանալու համար, թե հայ գործընկերներն ինչպես են պատկերացնում իրենց հարաբերությունների ապագա իրավական շրջանակը:

Ֆյուլեն նաև ասաց, որ եկել է՝ լսելու իր հայ գործընկերների հավակնությունները. եթե ցանկանան նոր իրավական շրջանակ առաջարկել, որը առաջ կտանի համագործակցությունը, քան գործող համաձայնագիրն է, ապա ուրախ կլինեն աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում