Զիմբաբվեում կայացել է «անճոռնիների» ամենամյա մրցույթ, որը որոշել է այդ երկրի ամենատգեղ մարդուն: Այս մասին գրում է Herald պարբերականը:
Այս մրցույթի արդյունքում պարզվել է, որ այդ երկրի «ամենաանճոռնին» 30-ամյա Օստին Մբևեն է: Նա ստացել է 120 հարավաֆրիկյան ռենդ կամ մոտ 50 հազար դրամ և ծածկոց, որպեսզի կարողանա թաքցնել տգեղ դեմքը: Երկրորդ և երրորդ տգեղները ստացել են կիսով չափ պակաս գումար:
Մբևեն ասել է, որ ուրախ է իր հաջողության համար, քանի որ ամբողջ կյանքում եղել է ծաղրի առարկա, իսկ հիմա նրա արտաքին տեսքը միայն օգուտ է բերում: Ժյուրին բաղկացած է եղել կանանցից, իսկ մրցույթին իր աջակցության մասին է հայտնել Զիմբաբվեի զբոսաշրջության նախարարությունը և արվեստների ազգային խորհուրդը:












































