«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ահազանգում է ընտրակաշառք բաժանելու մասին: Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա ներկայացրել է ՀՀԿ Արաբկիրի նախընտրական շտաբը: Այնտեղ մարդկանց կուտակումներ են, ըստ Գորգիսյանի՝ դա ընտրակաշառքի հերթ է:
«Արաբկիրի թաղապետարանի մոտ ենք, որտեղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է: Այստեղ ահռելի հերթ է՝ երևի ընտրակաշառք վերցնողների և բաժանողների»,- ասում է Գորգիսյանը:







































