Սիրիան առաջարկել էր ՄԱԿ-ին՝ ազատել մերձավորարևելյան տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքից ավելի քան 10 տարի առաջ՝ հիշել է Ասադը «Ռոսիա 24»-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ այդ զենքի առգրավումը կօգնի կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Ասադը նշել է, որ այդ առաջարկի ընդունման միակ հակառակորդը եղել է ԱՄՆ-ը: Սիրիայի նախագահը հարցազրույցում հայտնել է, որ իր երկիրն անում է ամեն հնարավոր բան՝ նոր պատերազմի չմասնակցելու համար, որը փորձում է Մերձավոր Արևելքում սանձազերծել ԱՄՆ-ը:
Ասադի խոսքով՝ Սիրիայում ցանկացած պատերազմ կոչնչացնի ողջ տարածաշրջանն ու կկանգնեցնի այն տասնամյակներով լուծվելիք խնդիրների ուղու վրա, այդ իսկ պատճառով պետության կարևորագույն հանձնարարություններից է զանգվածային ոչնչացման զենքից ազատվելը:








































