Նիգերիացի երաժիշտ Ֆեմի Կուտին մոտ մեկ ժամ նվագել է սաքսաֆոն` նույն նոտան, հայտնում է segodnya.ua-ն:
Դահլիճում ներկա են եղել հոլանդացի և բրիտանացի դիվանագետներ, ինչպես նաև նիգերիացի մագնատ և քաղաքական գործիչ Բեն Մյուրեյ-Բրյուսը: Դատելով հանդիսատեսներից մեկի կողմից Twitter-ում տեղադրված տեսանյութից, Կուտիի ելույթը բեմում ուղեկցվել է պարերով:
Սաքսաֆոնահարը ցանկացել է սահմանել նոտայի երկարության համաշխարհային ռեկորդ: Արդյունքում նա գերազանցել է ամերիկացի Քենի Ջիին, ով 1997 թվականին ավելի քան 45 րոպե սաքսաֆոնով նվագել է մի-բեմոլ, սակայն զիջել է ջազ-երաժիշտ Վեն Բերչֆիլդին, ով մեկ նոտան ձգել է 47 րոպե 5.5 վայրկյան:
«Եթե դա այդպես է, ապա մենք, ինչպես ես ասեցի, կաշխատենք, որպեսզի հասնենք 50 րոպեի»,- հայտարարել է Կուտին Twitter-ում:









































