Սիրիայի կառավարական զորքերը քիմիական նյութերը տեղակայել են Սիրիայի 50 օբյեկտներում, որպեսզի ամերիկյան հետախուզական ծառայությունների համար դժվար լինի հայտնաբերել դրանց տեղակայման վայրը՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Քիմիական զենքի փոխադրումը նկատվել է նախորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրում էր հարվածել Սիրիային:
Քիմիական զենքի փոխադրմամբ զբաղվել է Unit 450 գաղտնի ստորաբաժանումը, որը համարվում է Սիրիայի էլիտար զորամաս:






































