«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ընտրակաշառքի դեմ պայքարելու նպատակով «15 հազար դրամ»-ի խոստման մեխանիզմը օրենքի խախտում է և քրեորեն պատժելի արարք:
«Հոդված 3» ակումբում մայիսի 11-ին կայացած հանրային հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, և իրավապահ մարմինները իրենք պետք է արձագանքեն։ Բոլոր հայտարարությունները, որոնք հրապարկվում են ԶԼՄ-ներում, կարող են հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար։ Հետևաբար պետք է իրավապահ մարմիները դրան ընթացք տան, ոչ թե ես:
Ես դատապարտում են նման հայտարարությունները և գտնում եմ, որ դա կրկնում է իշխանության արատավոր գործունեությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































