Ղուրանի 3 հազար օրինակը այրելու փորձի համար ձերբակալված քահանան՝ Թերի Ջոնսը, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ջոնսը և նրա համախոհը՝ Մարվին Սեփը, բանտից դուրս են եկել 1250 դոլարի չափով գրավ վճարելուց հետո: Նրանք երկուսն էլ մեղադրվում են վառելանյութի ապօրինի փոխադրման, իսկ Ջոնսը՝ նաև հրազեն կրելու մեջ:
Հիշեցնենք. Թերի Ջոնսը ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին, երբ ոստիկանությունը նրա ավտոմեքենայում հայտնաբերել էր Ղուրանի 2998 օրինակ՝ ներծծված կերոսինով:







































