Ամերիկյան լրատվամիջոցների թղթակիցները դժգոհել են այն բանից, որ իրենց թույլ չեն տվել ներկա գտնվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը. միակ ներկա գտնված լրագրողը եղել է TASS-ի թղթակիցը:
«Դա վիրավորական է, որ ռուսական ԶԼՄ-ներին ներս են թողել օվալաձև սենյակ, իսկ ամերիկացիներին՝ ոչ» Twitter-ում գրել է Boston Globe- թղթակից Մեթ Վայզերը: The Hill-ի լրագրող Ջորդան Ֆաբիանը հրապարակել է Սպիտակ տան պաշտոնական պատասխանը հարցին, թե ինչու օվալաձև սենյակում միայն ռուսական լրատվամիջոցի աշխատակիցն է եղել:
«Մեր պաշտոնական լուսանկարիչը և նրանց պաշտոնական լուսանկարիչն են ներկա եղել և վերջ»,- սա է եղել նախագահի վարչակազմի պատասխանը:









































