Յոթամյա Շայլոն` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը, չնայած իր հրեշտակային տեսքին՝ շարունակում է հագնվել տղայի նման: Օրերս աղջկան մոր հետ տեսել են Սիդնեյի օդանավակայանում, հաղորդում է 7days.ru-ն:
Լրագրողները նշել են, որ աղջիկն, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է հորը: Բացի այդ, աղջիկը կրում է իրեր, որոնք կարելի է գտնել նաև Բրեդի պահարանում:
Շայլոն մոր հետ մեկնել է ավստրալիական Տամվորտ, որտեղ Անջելինան նախատեսում է հարմար վայր գտնել իր նոր ֆիլմի նկարահանումների համար։ Ֆիլմը պատմում է Առաջին համշխարհային պատերազմի ժամանակների հերոս Լուի Զամպերինիի մասին:










































