Այսօր ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը, խոսելով ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության մասին, նշեց, որ իրենք վտանգներ են տեսնում՝ հիմնավորելով, թե երկխոսության առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղի խնդիրը:
«Վտանգների առումով հիմնական խնդիրը դա կարող է լինել: Այսինքն՝ միասին գան համաձայնության՝ մեկը ներկայանալով որպես ընդդիմություն, մյուսը՝ որպես իշխանություն, և միասնաբար կողմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների լուծման այն տարբերակին, որը դրված է սեղանին: Եվ արդյունքում վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները»,- ավելացրեց Արտյուշա Շահբազյանը: