Շենգավիթում ընթացող քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ընտրակաշառքի դեմ պայքարելու իրենց առաջարկի մասին, ըստ որի՝ ընտրակաշառք չվերցրած քաղաքացիները «Ելք»-ի հաղթանակի դեպքում կստանան սոցիալական աջակցություն 15 հազարական դրամ:
Նա նշեց, որ պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ ունեն և եթե ընտրակաշառքի դեմ պայքարի իրենց տարբերակը ԿԸՀ-ն որակի որպես նյութական խոստում, ընտրակաշառքի ձև, ապա դա կնշանակի, որ Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր ընտրությունները պետք է չեղարկվեն:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե այդ «15 հազարական դրամների խոստումը քրեորեն հետապնդելի արարք է», Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի քրեորեն հետապնդելի քայլ տեսնելուց հետո պետք է դիմի իրավապահ մարմիններին, այնպես որ, ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետևողական և կդիմի իրավապահ մարմիններին»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































