47 տարեկանում քաղցկեղի հետևանքով վախճանվել է հայտնի դիջեյ, երաժիշտ, կոմպոզիտոր Ռոբերթ Մայլզը։ Ինչպես հաղորդում է DW-ն, Մայլզը մահացել է 4–րդ կարգի մետաստատիկ քաղցկեղի դեմ համառ պայքարից հետո:
Մայլզը մահացել է Իսպանիայի Իբիցա կղզում, որտեղ բնակվում էր։
Ծագումով Շվեյցարիայից Ռոբերթ Մայլզը, որի իսկական անունը Ռոբերտո Կոնչինա է, էլեկտրոնային դրիմ-հաուս երաժշտական ժանրի հիմնադիրն է։
Նա մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել «Children» ստեղծագործությունից հետո, որը վաճառվել է ավելի քան երկու միլիոն խմբաքանակով։ Այս ստեղծագործության համար նա 1997թ. արժանացել է Brit Award մրցանակին:











































