«Եվրատեսիլ-2017»-ին Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը, որը հայտնի է Հովիգ անունով, մեղադրվում է ռուս երգիչ Սերգեյ Լազարևի համարը նմանակելու համար: Նման եզրահանգման են եկել համացանցի օգտատերերը, բլոգերները, որոնք նախօրեին դիտել են Կիևում կայացած մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:
Նշենք, որ այս տարի Ռուսաստանը չի մասնակցում մրցույթին: 2016թ. երկիրը ներկայացրել է ռուս երգիչ Սերգեյ Լազարևը՝ Аre only one երգով, որն ուղեկցվել է տպավորիչ բեմադրությամբ:
Մրցույթի ցուցադրությունից հետո համացանցի օգտատերերի մի մասը կարծիք է հայտնել, որ Հովիգը պատճենել է Լազարևի ելույթը:













































