Saturday, 06 06 2026
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով

«Նոր ոգին»՝ հնի փլատակների տակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է՝ նոր կառավարությունում էական փոփոխություններ չեն լինի, որովհետև այն գործելու է մինչև 2018թ.-ը: Կարապետյանի խոսքի մեջ, իհարկե, կա տրամաբանություն. ի վերջո, չարժե առանձնապես լուրջ հեռանկար տեսնել մի կաբինետի մեջ, որ հեռանալու է ընդամենը տասը ամսից: Կառավարության ժամանակավորությունն այնքան ակնհայտ է, որ դրանից հեռանում են անգամ դրա անդամները, եթե համարժեք ընտրության հնարավորություն ունեն:

Խոսքս, մասնավորապես, Արփինե Հովհաննիսյանի մասին է: Մյուս կողմից՝ գործող կաբինետը, որը փաստորեն կոսմետիկ փոփոխություններով վերանշանակվելու է, բովանդակություն չունի՝ թե՛ կազմի և թե՛ ծրագրային առումով:

Հոկտեմբերին Կարեն Կարապետյանի շուրջ դրական էֆեկտ առաջացավ ոչ թե նոր կառավարության կազմի կամ գործունեության, այլ այն բանի շնորհիվ, որ նա չէր ասոցացվում համակարգի հետ ու մի քանի օդիոզի հեռացրեց պաշտոններից: Խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ համակարգի ու Կարապետյանի «մերումը», ինչի հետևանքով Կարապետյանը համակարգի համար ավելի յուրային չդարձավ, բայց կորցրեց իր քաղաքական «կուսությունը»:

Գործող և վերանշանակման սպասող կառավարությունն արդեն բեռ է Կարապետյանի համար, որովհետև, առաջին հերթին, չի դառնում այն գործիքը, որի միջոցով վարչապետը կարող է հաղթել ներքաղաքական դիմակայությունում: Այնտեղ չկա ու չի երևում Կարապետյանի թիմը, եթե, իհարկե, նման բան գոյություն ունի առհասարակ: Փոխարենը կառավարությունն «ականապատված» է Սերժ Սարգսյանին հավատարիմ կադրերով, նրա դաշնակից դաշնակցականներով: Սա, իհարկե, ազգային համաձայնության կառավարություն չէ, նույնիսկ ստվերը չէ այն բանի, ինչ Սերժ Սարգսյանը խոստանում էր ձևավորել անցյալ տարի օգոստոսին՝ «Ծռերին» հնազանդեցնելուց հետո: Այս կառավարությունն առավելագույնը գործող համակարգի տարբեր սեգմենտների կոալիցիա է, ներհամակարգային համաձայնության ծնունդ: Այն համակարգի, որին Սերժ Սարգսյանն ուզում է տրանսֆորմացնել, ավելի շուտ՝ փոխարինել նորով:

Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը, ով «նոր ոգի» պետք է բերեր, կարող է և, ամենայն հավանականությամբ, իր քաղաքական հեռանկարը կխորտակի հին համակարգի փլատակների տակ: Բայց այդ ընտրությունը հենց Կարապետյանն է կատարել՝ համաձայնելով «նոր ոգի» լինել հին համակարգում, «նոր ոգով» լեգիտիմացնել ռեյտինգայինների շռնդալից «տոկոսխփոցին»:

Հիմա էլ Կարապետյանը համաձայնում է քաղաքական կապիտուլյացիային, երբ իր հրապարակային դեմքով ապահովված հաղթանակը մեջ-մեջ է արվում՝ վարչապետության «ժամանակավորությունը» սահմանադրական պարտադրանքից վերածելով քաղաքական կարգավիճակի: Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը հետևողականորեն նախապատրաստում է իր քաղաքական կապիտուլյացիան:

Սակայն գուցե ինչ-որ բան կա, խորհրդավոր ինչ-որ պայմանավորվածություն, որը հասու չէ հասարակ մահկանացուներիս: Գուցե համակարգային տրանսֆորմացիան Կարեն Կարապետյանին տանելու է նախագահական պալատ, որը 2018-ից հետո առանձնապես բան չի որոշելու ու իսկը գեղեցիկ ժպիտի ու վիրտուալ սպասումների խորհրդանիշ կարող է դառնալ: Կամ գուցե Կարեն Կարապետյանը որոշել է «փաստացի վարչապետ» լինել, այսինքն՝ 2018-ի ապրիլից հետո, առաջին փոխվարչապետի կարգավիճակում, «առաջընթաց» ապահովել Սերժ Սարգսյանի «անվտանգ Հայաստանում»: Կամ էլ իշխանության հարցը Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չեն որոշում, և ընդհանրապես այդ հարցը Երևանում չի որոշվում, իսկ որոշողները Կարապետյանին խոստացել են իշխանություն սկուտեղի վրա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում