«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ ամռանը թիմի երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին այլ ակումբ տեղափոխության տարբերակ ուներ, որի առաջարկած աշխատավարձը երեք անգամ ավելի կլիներ ֆուտբոլիստի ներկայումս վաստակած գումարից:
«Էլ-Շարավին ապացուցեց, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար մեր ակումբը: Ամռանը Ստեֆանը կարող էր այլ ակումբ տեղափոխվել, որը պատրաստ էր եռապատկել նրա աշխատավարձը»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Իտալացի լրագրողները ենթադրում են, որ թիմը, որի մասին խոսում է Գալիանին, «Չելսի»-ն է կամ «Մանչեսթեր Սիթի»-ն:








































