Սովետական բանակի փորձը պետք է օգտագործենք մեր բանակում: Հաղթանակ տանելու համար պետք է ճիշտ հրամաններ տալ, ճիշտ օգտագործել զինվորին, զինվորը հրամանը ճիշտ պետք է կատարի… հազար ու մի բան կա,- «Հաղթանակ» զբոսայգում «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Մեծ հայրենական պատերազմի վետերանը:
Նրա խոսքով՝ մենք շատ դասեր ունենք քաղելու գերմանացու դեմ կռված և հաղթանակ տարած սովետական բանակից. «Շատ հետամնաց ենք, զինվորական կարգուկանոն պետք է լինի»:
Հայրենականի վետերանը ցուցադրում է զինվորական ողջույնի ճիշտ ձևը և ասում, որ այդպես պետք է ողջունել, որ բոլորը հիանան:
Մանրամասները՝ տեսանյութում:









































