Իրանի իշխանությունները թույլատրել են հայտնի կինեմատոգրաֆիական կենտրոնին վերսկսել աշխատանքը: Այն փակվել էր 20 ամիս առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերլուծաբանների խոսքով՝ այդ որոշումը խոսում է Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի ավելի ազատական հայացքների մասին:
Կենտրոնը, որի հետ համագործակցել են երկրում շատ հայտնի ռեժիսորներ, փակվել էր 2012-ի սկզբին: