Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանի իշխանությունները կփորձեն ինչ-որ բան ստորագրել Վիլնյուսում. քաղաքագետ (տեսանյութ)

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում կազմակերպել էր քննարկում Հայաստանի նոր տնտեսական ուղղության վերաբերյալ:

Բանախոսներն էին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը քննարկման սկզբում նշեց, որ իրենք հրավիրել են նաև կառավարության անդամներին, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ և պաշտպանել Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց՝ եթե ճնշումներ չեն գործադրվել, ապա ինչո՞ւ ՀՀ նախագահը, այսպես ասած, հեշտ տեղի տվեց, իսկ եթե գործադրվել են, ապա դա շատ ավելի խորքային խնդիրներ է ստեղծում Հայաստանում:

«Եվրամիությունը այժմ սկսել է Հայաստանին այլ կերպ նայել, այժմ Հայաստանը վտանգված է: Եվրամիությունը չգիտեր այս մասին, նույնիսկ կարող եմ ասել՝ ԵՄ-ն խաբված է»,- ասաց նա:

Քննարկման բանախոս Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ցանկացած ղեկավարություն Սերժ Սարգսյանի փոխարեն այս կերպ կվարվեր, որովհետև այլընտրանք չի եղել. «Մյուս երկրների համեմատ` նկատի ունեմ նրանց, ովքեր մեզ հետ նույն նավակում են` Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, մենք ունենք հավելյալ խնդիր:

Իրենց վրա ճնշումը կարող է լինել տնտեսական: Բայց Հայաստանի դեպքում կա անվտանգության խնդիր` կարմիր գիծ, որը Հայաստանը չի կարող անցնել. նրանք չունեն այնպիսի խնդիր, ինչպիսի մերն է՝ կապված Ադրբեջանի հետ: Սա նորություն չէ և հայտնի էր ի սկզբանե: Եթե սեղանին դրված էր անվտանգության խնդիրը, ապա այդ որոշումն անխուսափելի էր»,- ասաց Իսկանդարյանը:

Բանախոսի դիտարկմամբ` Հայաստանը ռեալ չի կարող մտնել Մաքսային միություն. «Կարևորն այստեղ սահմանը չէ, կարևորն այն երկրների ցանկությունն է, որ Մաքսային միության անդամ են` Ղազախստան, Ռուսաստան, որոնք էներգիա մատակարարող և ներկրող երկրներ են, և ինչ նրանց է պետք, հակասում է այն ամենին, ինչ Հայաստանին է պետք:

Հայաստանը չի կարող դառնալ Մաքսային միության անդամ նաև այն պատճառով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկած է Վրաստանը, որը Ռուսաստանի համար շատ սպեցիֆիկ երկիր է»:

Իսկանդարյանի խոսքով` սա միանշանակ քաղաքական որոշում էր, բայց լինել Մաքսային անդամ այնպես, ինչպես Ղազախստանն ու Բելառուսն են, Հայաստանը չի կարող:

«Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ ևս ոչ ոք չի մահանա: Ես զարմանում եմ այն մեկնաբանությունների վրա, որ կատարվում են: Մեջբերեմ դրանցից մեկի վերնագիրը՝ «Հայաստանը վերջացավ». սա անհեթեթություն է: Շահ Աբասի ժամանակ չվերջացավ, Ավարայրի ժամանակ չվերջացավ, Ցեղասպանության ժամանակ չվերջացավ, հիմա՞ պետք է վերջանա:

Ըստ իս՝ Հայաստանի իշխանությունները կփորձեն գնալ Վիլնյուս և ինչ-որ բան ստորագրել, բայց ԽՀԱԱՊ-ը չի ստացվի: Հայաստանը կփորձի փրկել իրավիճակը, իսկ իրավիճակը կարող է փոխվել. այն ուրիշ էր, չէ՞, վեց ամիս առաջ: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար կլինի երրորդ տարբերակ: Ֆյուլեն այս պահին Հայաստանում է: Այնտեղ ինչ-որ դինամիկա կա, կտեսնենք՝ ինչպես կարձագանքի Եվրոպան: «Եվ, և»-ը, «կամ, կամ»-ը չեն վերջացել, և հայոց պատմությունը, բնականաբար, ևս չի ավարտվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում