Այսօր Լոնդոնում Համաշխարհային միջուկային ասոցիացիայի 38-րդ համաժողովի մասնակիցները կքննարկեն ատոմային էներգիայի զարգացման հեռանկարները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Հանդիպմանը մասնակցում են ատոմային ոլորտի մոտ 700 ներկայացուցիչներ՝ ավելի քան 25 երկրներից:
Ֆորումի մասնակից առաջատար ընկերությունները արդեն ցուցադրել են իրենց ստենդները լոնդոնյան համաժողովի կենտրոնում:
Համաշխարհային միջուկային ասոցիացիայի լոնդոնյան սիմպոզիումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը:





































