Ավստրալիայի Մելբուռն քաղաքում երկու նկարիչներ որոշել են քաղաքի աղյուսաշեն պատերին հանրային ինքնատիպ ցուցահանդես կազմակերպել՝ տեղեկացնում է The Daily Mail-ը:
Երիտասարդները որոշել են իրենց մերկ մարմիններով «կտավներ կերտել»: Նրանք ներկել են իրենց մարմինները կապույտ ներկով, հագել սև անձրևանոցներ և սկսել մարմիններով սեղմվել պատերին:
Իրենք՝ նկարիչները, հայտարարել են, որ այդպիսով հնարավորություն են ընձեռում «զգալու հոգին առանց բառերի և բացատրությունների, ինչպես նաև զգացողություններ փոխանցելու համար»:







































