Սիրիական Տարտուսից երիտասարդ ընտանիքը նորածին երեխային անվանել է Վլադիմիր Պուտին Մայհուբ՝ ի նշան երախտագիտության, հաղորդում է «Ալ-Խաբար» հեռուստաալիքը:
«Ես այս անունն ընտրել եմ՝ ի նշան երախտագիտության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մեր երկրի հանդեպ նրա դիրքորոշման համար»,-ասել է ընտանիքի հայրը, որը սիրիական բանակի զինծառայող է:
Երեխայի մայրիկը՝ Սալվա Աբբասը, հայտնել է, որ ուրախ է երեխային այդ անունով կոչելու համար՝ չնայած արտաբերման դժվարությանը:








































