Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ռուս փորձագետները հուսով են՝ Մաքսային միությունը կունենա առավելապես տնտեսական ուղղվածություն, քան քաղաքական

Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը ճիշտ որոշում է. սա տարրական այբուբեն է, անգամ անհասկանալի է՝ ինչ կարող էր լինել ԵՄ-ի հետ դաշինքի հիմքում: «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում: Հայաստանի ընտրությունը» թեմայով սեպտեմբերի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջին նման տեսակետ հայտնեց Վրաստանում և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան (2009-2013), Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:

«Ես կասկած անգամ չունեի, որ ի վերջո Հայաստանը կընտրի այն ուղին, որի մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահը: Մաքսային միությանն անդամակցելու որոշման հայտարարությունը ճիշտ ուղի է։ Այն, կարծում եմ, ազգային հետաքրքրությունների շրջանակում է, երկրի զարգացման, բարելավման, տարածաշրջանում Հայաստանի դիրքի ամրապնդման առումով կարևոր նշանակություն ունի: Այս համագործակցության հանդեպ շատերի մոտ վատատեսություն եմ նկատում: Ինքս այն մարդկանց թվին եմ պատկանում, ով լավատեսորեն է տրամադրված»,- ասաց նա:

Կովալենկոն նշեց, որ ԵՄ-ն չունի «ճանապարհային քարտեզ», այն չկա նաև ՄՄ-ում, սակայն կա քաղաքական կամք, քաղաքական որոշում, ուստի նման «քարտեզի» կազմումը դժվար չէ: Նա հավելեց, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումները ողջունելի են. դա առաջընթաց է: «Քսան տարի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է պահպանում: Ինչո՞ւ ենք մենք միայն այսօրվա տեսանկյունից նայում, ոչ թե առաջ՝ դեպի հեռանկար, չէ՞ որ սա միայն սկիզբն է: Տեսեք՝ ինչեր են կատարվում Վրաստանում, դժվար գործընթացներ են, սակայն նրանք ասում են, որ դեմ չեն ճանապարհի բացմանը: Սա Վրաստանի առողջացման գործընթաց է»,- ասաց Կովալենկոն:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը նշեց, որ թե՛ ԵՄ, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների հետ ինտեգրացիոն ծրագրերն ընդամենը գաղափարներ են, որոնք ամեն տեսակի «ճանապարհային քարտեզներից» հեռու են: «Ես կարող եմ միայն հույս հայտնել, որ նման «քարտեզ» կհայտնվի, այն կշոշափի կողմերի շահերը, իսկ Մաքսային միությունը կունենա առավելապես տնտեսական, քան քաղաքական ուղղվածություն»,- ասաց նա:

Տեսակամուրջի մասնակից, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բազում թելերով, դրանք կտրելու կամ կորցնելու հնարավորություն և ցանկություն չկա, այդ թելերը նաև անվտանգության ոլորտում են, որում Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր դեր ունի: Ըստ Իսկանդարյանի՝ այս համագործակցությունը ստրատեգիական առումով ևս կարևոր է, Ռուսաստանը Հայաստանին պետք է իբրև տարածաշրջանում կարևոր ուժ, ՄՄ-ի հետ, սակայն, ամեն ինչ միանշանակ չէ:

«Մոսկվայում ընդունված որոշումները քաղաքական են, դեռ անհեռանկար, սակայն որպեսզի դրանք կոնկրետ փոխհարաբերությունների վերածվեն, պետք է համաձայնեցում լինի: Մաքսային միությունը սոսկ մի փաստաթուղթ չէ: Ռուսաստանն ու Ղազախստանը Հայաստանից բավական տարբեր են, այստեղ համեմատել չի կարելի, մենք ընդհանուր սահման չունենք, սա ևս խնդիր է, չունենք պատրաստի փաստաթղթեր։ Սա որոշակի ուղի է, համաձայնեցումների սխեմա, որը պետք է անցնել»,- ասաց նա:

Իսկանդարյանը հավելեց, որ սա տեխնիկական կամ բյուրոկրատական ուղի է, քանի որ նախագահների մակարդակով որոշումն արդեն ընդունված է, ամեն դեպքում, ժամանակ կպահանջվի: Բանախոսը նշեց, որ ընդունված է քաղաքական որոշում, որն անվտանգության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններից է բխում: «Ճանապարհային քարտեզն», ըստ Իսկանդարյանի, պետք է մշակել, սա աշխատանք է, որ պետք է կատարվի ծրագրին կյանք տալու համար: Կովկաս ինստիտուտի տնօրենի խոսքերով՝ Հայաստանում ՄՄ անդամակցության անսպասելի որոշմանը հետևած բուռն, երբեմն ոչ դրական արձագանքների պատճառն այն էր, որ որոշումն ընդունվում էր իբրև ընտրություն՝ «կամ-կամ»: Իսկանդարյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ տարիների ընթացքում ձեռք բերվածը չի կորչի, Հայաստանը կարող է համագործակցությունը շարունակել թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի հետ: Համենայնդեպս, Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը կա:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ընդունված որոշումը քաղաքական է, այն իրենից ներկայացնում է առաջնահերթությունների հիերարխիա։ Որոշման հիմքում ոչ միայն տնտեսական տեսանկյունն է ընկած, այլև՝ քաղաքական: «Ի՞նչ կտա ՄՄ անդամակցումը Հայաստանին, ինչպիսի՞ն է «ճանապարհային քարտեզը»՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները։ Տրանսպորտային միջա՞նցքն ինչպիսին է լինելու փակ սահմանների պարագայում: Տպավորությունները սուբյեկտիվ են, օբյեկտիվ են փաստերը։ Մենք, իբրև վերլուծաբաններ, փորձում ենք լինել իրատես, հասկանալ՝ ինչ է տալիս մեզ ՄՄ անդամակցումը»,- ասաց Մարկարովը՝ նշելով, որ այն միանշանակ ամրապնդում է երկկողմ հարաբերությունները: Ռազմատնտեսական համագործակցությունը, որ միշտ առաջնահերթություն է, այս որոշման մեջ ևս կարևոր գործոն է: Մարկարովի խոսքով՝ միջին և փոքր բիզնեսի համար ևս ՄՄ անդամակցումով բացվում են նոր հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում