Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Ոչ թե Սամվել Ալեքսանյանից, այլ կառավարությունից են պահանջում

«Փակ շուկայի» խնդիրը շարունակում է ճարտարապետների ուշադրության կենտրոնում մնալ: Այսօր հրավիրված ասուլիսում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ կամաց-կամաց կորցնում ենք մեր մշակույթը, այսպես կորցրինք «Սևան» հյունարոցը, Երիտասարդական պալատը, հիմա էլ՝ «Փակ շուկան»: Ըստ նրա՝ սա անընդհատ գնացող պրոցես է, որը ապացուցում է ոչ թե սեփական տերերի դաժան վերաբերմունքը դեպի հուշարձանը, այլ այն, որ մենք ունենք պետություն, որն ունի իր գործիքները՝ նախարարություններ, որոնք կոչված են պահպանելու այդ բոլորը: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ չինովնիկները իրենց տեղում չեն»,- ասաց Միկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ «Փակ շուկայի» դեպքում հասարակական կարծիքը և պետական մարմինների կարծիքը համընկան, բայց ոչինչ հնարավոր չեղավ անել: Սեփականատերը, ըստ նրա, կարող է լինել կրթվածության տարբեր աստիճանի, բայց պետություն ունենք, որ պետք է համակարգի այդ ամենը:

Ճարտարապետների միության նախագահը նաև նշեց, որ քաղաքապետը շատ մեծ բացթողում ունի «Ծածկած շույայի» շենքի խնդրում։ «Երբ մենք առաջին անգամ ներկայացրինք քաղաքապետարանին խնդիրը, մեզ պատասխանեցին, որ Մշակույթի նախարարության հուշարձանների ցանկում է: Խնդիրը նրանում է, որ երբեմն ասում են, որ ավել վատ կարող էր լինել, քանի որ սեփականատիրոջ նախնական ցանկությունը այդտեղ հյուրանոցային համալիր կառուցելն էր: Կեղեքեցին հուշարձանը»,- ասաց նա:

Ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանի խոսքերով՝ ամենամեծ սխալը վերջնական նախագիծ-կոնցեպցիա չունենալն էր: Ամենամեծ սխալը, ըստ նրա, քաղաքապետարանի շինտեխնիկան հրապարակ մտցնելն էր` առանց նախագծի:

Ճարտարապետ Թեմուր Մարգարյանն էլ նշեց, որ կառույցն ուներ ռացիոնալ կոնստրուկտիվություն և այն կարելի էր համարել մեր լավագույն նմուշներից մեկը. «Սա վանդալիզմ է, և ցավոք սրտի՝ այդ վանդալիզմը սկսվեց Երրորդ հանրապետության առաջին շրջանում, երբ ավերեցին Լենինի արձանի պատվանդանը, որը կառուցվել էր այն ժամանակ մեր անվանի քաղաքագետների ձեռքերով: Հիմքը դրվեց այդ ժամանակ, արդյունքը եղավ այն, որ հետագայում քանդվեցին եզակի կառույցներ, և մեր ժողովրդի մեջ սերմանեցին, որ անցյալը կարելի է ավերել։ Եթե ուզում ես նորը կառուցի»։

Սաշուր Քալաշյանի կարծիքով՝ պետք է շուկան վերադարձնել հանրությանը, իսկ ակնկալիքները կառավարությունից են, ոչ թե սեփականատիրոջից, այս ամենի արդյունքը կառավարության անգործությունն է: Նա նշեց, որ շուկայի ներսում փոփոխություններն ահռելի են:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ցավոք սրտի՝ հուշարձանների ոչ մի ցուցակ զերծ չի պահում հուշարձանը վտանգից:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նկատեց, որ մենք այսօր ունենք լուրջ կոնստրուկտիվիզմի օրինակներ, և երբ այնտեղ մեկ պատուհան է փոխվում, արդեն դա հուշարձան չէ, արդեն խեղաթյուրվում է, պետք է պահել հուշարձանն ամբողջությամբ:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու մյուս դեպքերում հնարավոր եղավ փրկել, օրինակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, կամ Մաշտոցի պուրակը, իսկ այս դեպքում՝ ոչ, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ Կինոմոսկվայի ամառային շենքը որևէ մեծ ֆինանսական ներդրման խնդիր չուներ, իսկ սա գլխավոր պողոտայի շենքն է: Ըստ նրա, շատ ավելի դժվար է այն բոլոր շինությունների հարցը, որտեղ կա փողի խնդիր, շատ մեծ են ներդրումները և սպասվում են միլիոնավոր դոլարներ:

Նա նաև նշեց, որ ոչ մի ճարտարապետ չի կարողանում պայքարել օլիգարխիկ համակարգի դեմ:

Քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ ասաց, որ պետք է ճարտարապետներով չինովնիկ ճարտարապետներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ ունենան: «Մեր երկրի հիմնական պրոբլեմը՝ մենք օլիգարխից չկարողացանք փրկել հուշարձանը: Մենք պետք է կարողանանք պատասխանատվության ենթարկել չինովնիկ ճարտարապետներին: Եթե մենք իրենց անարգանքի սյունին գամենք, կտեսնենք, որ այլևս ճարտարապետները զգույշ կլինեն»,- ասաց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում