Friday, 12 06 2026
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել

Ռուսական շուկայում վաճառվում է Հայաստանի ապագան

Հայաստանի, այսպես ասած, ականավոր գործարարները, որ հայտնվել են Ազգային ժողովում, ողջունում են Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը և հայտարարում, որ առանց ռուսական շուկայի Հայաստանի տնտեսությունը կորած է:

Ահավասիկ, նման մտքեր էր հայտնում, օրինակ, ՄԱՊ-ի Ալիկը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցերի, լրագրողների հետ զրույցում Մաքսայինի վերաբերյալ իր ուրախությունն էր հայտնում Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն: Նույնն են ասում ԲՀԿ-ական գործարարները՝ բոլորը, որոնք մանդատ են ստացել և մանդատները ծառայեցնում են անձնական բիզնեսին: Առանց ռուսական շուկայի այդ բիզնեսը նրանցից ոչ ոք չի պատկերացնում:

Սակայն առնվազն չափազանցություն է, երբ այդ մարդիկ իրենց անձնական բիզնեսը շփոթում են հայաստանյան տնտեսության ապագայի հետ: Առանց ռուսական շուկայի իրենց բիզնեսները իսկապես ապագա չունեն, որովհետև այդ բիզնեսները կառուցվել և աշխատում են խորհրդա-ռուսական մշակույթի, կանոնների և տրամաբանության հիմքերով: Այդ բիզնեսները կենսունակ կարող են լինել միայն ռուսական շուկայում, որտեղ ամեն ինչ առաջ է մղվում կոռուպցիոն ռիսկերով, պաշտոնեական դիրքերի չարաշահումներով, քաղաքական ազդեցությամբ, որտեղ չկան որակական պահանջներ, իսկ եղածն էլ հեշտությամբ կարելի է հաղթահարել կոռուպցիոն ուղիներով:

Այդ որակական պահանջները ի հայտ են գալիս միայն քաղաքական անցանկալի պետությունների հանդեպ, որոնք չեն համաձայնում հպատակվել ռուսական պահանջներին: Ռուսական շուկան փակվեց վրացական գինիների և հանքային ջրերի համար, սակայն վրացիները, ողբի փոխարեն, պարզապես փնտրեցին այլ շուկաներ և չկործանվեցին: Սակայն այլ շուկաներ փնտրելը նշանակում է նախ՝ սեփական տանը գտնել արտադրության կազմակերպման այլ տարբերակներ, նոր կանոններ, նոր բիզնես-մշակույթ և այլն:

Այս ամենը կապ չունի Հայաստանի պատգամավորների ունեցած բիզնեսների հետ: Այս ամենը այդ բիզնեսների վերջն է, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը հաջողակ բիզնեսմեններ են ընդամենը իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերությունների, հարկային չգրված արտոնությունների, նվեր ստացած մենաշնորհների և քվոտաների, պետական բյուջեի կերակրատաշտին մոտ տեղ ստանալու արդյունքում: Իսկ այս ամենը ոչ թե Հայաստանի տնտեսություն է, այլ Հայաստանի տնտեսության տակ դրված ական: Տնտեսությունը արտոնությունները չեն, նվեր ստացած մոնոպոլիաները չեն, Հայաստանի թալանվող հանքերը չեն, ավերվող բնությունը չէ: Տնտեսությունը մարդկային մտքի ստեղծագործություն է, հնարամտություն, ազատ մրցակցություն, արդարադատություն՝ սեփականության իրավունքի պաշտպանություն անկախ դատական համակարգում:

Եվրոպական շուկան այս ամենն է, իսկ ռուսական շուկան՝ այս ամենից հեռու պահողը, ինչը պատգամավոր բիզնեսմենների համար շառից ու փորձանքից հեռու լինել է: Նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ռուսական շուկայի, իսկ սա նշանակում է, որ ռուսական շուկայի պարագայում դժվար է պատկերացնել Հայաստանի տնտեսության ապագա կյանքը: Թեև դժվար չէ պատկերացնել, լավ էլ հեշտ է՝ ռուսական շուկայի գերակայությամբ Հայաստանի տնտեսությունը կնշանակի կոռուպցիոն սխեմաների շարունակություն և բարգավաճում, ռեֆորմատիկ ցնցումներից ապահովագրում, ստվերային տնտեսության աճ, ազատ և իրական մրցակցության սահմանափակում, կատարածու դատական համակարգ, որը իշխանության և բիզնեսի սերտաճած հիբրիդի ձեռքին ընդամենը գործիք է լինելու հնարավոր մրցակիցների դեմ պայքարում:

Այլ կերպ ասած՝ ռուսական շուկա է հանվելու ոչ թե Հայաստանի տնտեսության արդյունքը, այլ Հայաստանի տնտեսական և պետական ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում