Ֆրանսիական ամենշաբաթյա Le Canard Enchaine պարբերականն իր կայքում տեղակայել է երգիծական մուլտֆիլմ, որտեղ սումոիստ-մուտանտները կռվում են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի հարևանությամբ:
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ հոլովակը վիրավորական է, ու մտադիր են այն Տոկիոյում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով իրենց բողոքն արտահայտել դրա ստեղծողների դեմ:
«Այդ մուլտֆիլմը վիրավորում է մարդկանց զգացմունքները, որոնք տուժել են Ճապոնիայում տեխնածին աղետի հետևանքով»,- հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:









































