Եվրամիության քաղաքականությունն «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ միշտ բաց է եղել: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նսիտին հայտարարել է Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը քայլ կլինի քաղաքական ասոցացման և ԵՄ-ին Արևելքի հարևանների տնտեսական ինտեգրման գործընթացում:
«Մեր ընդհանուր շահերը մեզնից պահանջում են համատեղ աշխատանք արևելյան հարևանների հետ՝ մայրցամաքում պրոգրեսիվ և կայուն գոտի ստեղծելու համար»,- ասել է Ֆյուլեն:










































