YouTube-ի օգտատերերը փորձել են գիտականորեն պարզել «կոտրված սիրտ» երևույթի ֆիզիկական ազդեցությունը մարմնի և ուղեղի վրա:
«Կոտրված սիրտ» երևույթը կարող է լինել նույնքան սոսկալի, որքան ֆիզիկական ցավը, այն վերացական հասկացություն չէ: Երևույթի առկայության դեպքում ուղեղում ակտիվանում է ֆիզիկական ցավի համար պատասխանատու հատվածը:
Որպես իրավիճակի հաղթահարման լավագույն միջոց՝ առաջարկվում է սոցիալական աջակցությունը, որը նվազեցնում է սթրեսն ու մեղմացնում ցավը:







































