Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու փաստաթղթերը ժամանակին կպատրաստվեն: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ղազախ գործընկերոջ՝ Երլան Իդրիսովի հետ բանակցություններում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք այսօր խոսել ենք զգալի առաջընթացի մասին Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքում: Ժամանակացույցը համաձայնեցված է և կատարվում է: Բոլոր հիմքերը կան՝ ասելու, որ փաստաթղթերը ժամանակին պատրաստ կլինեն»,- ասել է նախարարը:
Նա նաև հաղորդել է, որ մոտ ժամանակներս Ղազախստան կայցելի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք գոհ ենք մեր տնտեսական համագործակցությունից»,- նշել է նա:






































