Բարաք և Միշել Օբամաները 2 մլն. դոլար կփոխանցեն Չիկագոյի հարավային շրջանում աշխատատեղեր ստեղծելու համար՝ տեղեկացնում է CNN-ը:
«Միշելը և ես անձամբ ամառային աշխատատեղերի ստեղծման ծրագրին կնվիրաբերենք 2 մլն. դոլար, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել»,- ասել է Օբաման:
Նա պատմել է, որ Չիկագոյի Ջեքսոն-պարկում չորս տարի անց կբացվի մասնագիտացված թանգարան-կենտրոն, որը կծառայի որպես նախագահական գրադարան, ինչպես նաև Օբամայի ֆոնդի գրասենյակ:
«Բայց մենք չենք կարող սպասել չորս տարի, այդ պատճառով էլ մենք Միշելի հետ ուզում ենք հենց հիմա սկսել օգնել»,- ասել է նա:








































