Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի գործող քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություներում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հավաքվածներին վստահեցրեց, որ իրենք առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանը զարգացնելու համար ներկայացնում են հստակ ու իրատեսական ծրագիր: «Մենք ունենք փորձառու թիմ, այս տարիների ընթացքում փորձ ենք ձեռք բերել, և պատրաստ են ծառայելու»,- նշեց Տ. Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































