ԱՄՆ Արկանզաս նահանգի հատուկ հանձնաժողովը պաշտոնապես թույլ է տվել 13 դպրոցական շրջանների ուսուցիչներին դասերի ժամանակ զենք կրել: Դա անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար՝ կարծում են իշխանությունները: Չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկնվի 2012-ի դեկտեմբերին Sandy Hook դպրոցում տեղի ունեցած ողբերգությունը: Զինվել թույլ են տվել նաև դպրոցական անձնակազմին՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Արկանզասի իշխանությունների որոշումը կգործի 2 տարի:
Իշխանությունների նախաձեռնությունը վիճարկում է նահանգի գլխավոր դատախազ Դասթին Մաքդանիելը, ով ուսուցիչների զինված լինելը համարում է ապօրինի:






































