«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում կարդում ենք, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերվում էհայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որը իրականացվելու է ռուսական «ռոսատոմի հետ»:
«Խնդիրն այն է, որ նախկինում գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև 2016 թվականի սեպտեմբեր: Հիմնականում արևմտյան երկրների տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ատոմակայանի անվտանգությունը բարձրացվել է այն պայմանով, որ 2016 թվականից հետո դրա շահագործումը պետք է դադարեցվի: Դա արված էր այն հաշվարկով, որ մինչ այդ Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան: Նիստի օրակարգում նման հարցի ներառումը կարող է նշանակել, որ նոր ատոմակայանի կառուցման փոխարեն որոշվել է էլի երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































