Грузия Online-ի փոխանցմամբ՝ վաղը թուրք-վրացական սահմանին ընկած Սարփիում տեղի է ունենալու նորացված մաքսային անցակետի բացման արարողությունը։ Դրան մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Այս կապակցությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Սարփիում վերականգնողական աշխատանքներն իրականացվել են առավելագույնս կարճ ժամանակահատվածում։
Պլանավորված է, որ Էրդողանը Վրաստանում կանցկացնի մի շարք հանդիպումներ։ Ստորագրվելու է երկու երկրների քաղաքացիների համար սահմանների հատման մեղմացման համաձայնագիրը։ Վերջինս ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Այս տարվա առաջին եռամսյակին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 286 միլիոն դոլար։