Saturday, 06 06 2026
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

Շտեֆան Ֆյուլեի խիստ ելույթը Եվրախորհրդարանում

Ներկայացնում ենք ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը ԱԳ լիագումար նիստի ընթացքում՝  Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ

 «Ողջույնի խոսք

 Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ,

 Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում  է: Այն խոստանում է ընդգծել արևելյան եվրոպական հարևան մի շարք պետությունների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ  է, որ սխալմամբ այն որոշ ատյաններում ընկալվում է որպես վտանգ: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, այն է, որ լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ: 

 Եվրոպական միության քաղաքականությունը արևելյան հարևան պետությունների նկատմամբ մշտապես եղել է խիստ հստակ: Մեր ընդհանուր շահերը թելադրում են, որ պետք է համագործակցենք  մեր արևելյան հարևան պետությունների հետ մեր մայրցամաքում բարեկեցության և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ: 1994 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրերով արդեն իսկ նախատեսվում էր ազատ առևտրի գոտու ստեղծումը: 2004 թվականին մեկնարկած իրագործելիության  ուսումնասիրությունները առաջ բերեցին «խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» ստեղծման գաղափարը` որպես «նոր կատարելագործված համաձայնագրերի»  անբաժանելի մաս, որոնք հետագայում կոչվեցին Ասոցացման համաձայնագրեր և առաջարկվեցին 2006 թվականին: ԽՀԱԱԳ-ների շուրջ առաջին բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին Ուկրաինայի հետ` ԱՀԿ-ի անդամ դառնալուց անմիջապես հետո: Այնուհետև, Հանձնաժողովի 2008 թվականի հաղորդակցության հիման վրա 2009 թվականի Պրագայի գագաթնաժողովի ընթացքում մեր արևելյան գործընկերներին առաջարկվեց ստեղծել Արևելյան գործընկերությունն ու հաստատել քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման մեր համատեղ նպատակը, որն ամրապնդվում է ԱՀ/ԽՀԱԱԳ-ներով: Ի սկզբանե՝ Եվրոպական խորհրդարանը լրջորեն սատարել է  Եվրոպայի այս հատվածի` թե’ քաղաքական թե’ առևտրային  փոխակերպման մոտեցմանը:      

 Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն, և խոսքը տնտեսական բլոկների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անկարելիություններն են. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպման ահռելի արգասիք` իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի  կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին: 

 Իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը` դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ-ում ընդգրկվածությունն իհարկե լիովին համատեղելի է մեր գործընկերների` այլ ԱՊՀ պետությունների հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերի հետ:   

 Թույլ տվեք հստակ լինել. Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք,  կապված է Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ.

 Էներգիայի գների սահմանման հնարավոր չարաշահում.  

 Առևտրային արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ` ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր. 

 Ռազմական համագործակցություն և անվտանգության երաշխավորում.

 Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն: 

 Քսանմեկերորդ դարում արտաքին հարաբերությունները մեր մայրցամաքում այսպես չպետք է վարվեն: Նման գործողությունները հստակ խախտում են այն սկզբունքները, որոնք ընդունվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկիի սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր երկրի` «միջազգային օրենքների համաձայն` այլ պետությունների հետ հարաբերությունների ազատ սահմանման և ըստ իր ցանկության վարման իրավունքը»: Եվրոպական միությունը կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների: 

 Թույլ տվեք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն դեմ չեն Ռուսաստանին: Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես մեծապես կօգտվի Արևելյան գործընկերության երկրների ավելի լայն եվրոպական տնտեսությանն ինտեգրման հանգամանքից: Ըստ մեր տեսլականի` նշված համաձայնագրերը պետք է նպաստեն, ԱՀԿ-ի կանոնների համաձայն, երկարաժամկետ պայմաններում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի հնարավոր ստեղծմանը:  

 Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնելիրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես ինքներս ենք անում, սակայն այնպես, որ դա համատեղելի լինի ԱՀ/ԽՀԱԱԳ պարտավորությունների հետ: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատելու իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ: Մեր մայրցամաքը երկու մասի բաժանող պաշտպանողական պատն ամենավերջին բանն է, որ մենք կարող ենք ցանկանալ: Այսօրվա ավելի քան մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում մենք չեն կարող ժամանակ վատնել տարածաշրջանային աշխարհագրաքաղաքական մրցակցության վրա:

 Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում