«Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը շատ մոտ է շարք վերադառնալուն, հաղորդում է Marca-ն:
Իսպանացի պաշտպանը արդեն բավականին երկար ժամանակ մարզվում է անհատական ծրագրով, ու նախատեսվում է, որ այս շաբաթվա ընթացքում միանալու է ընդհանուր խմբին:
Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ խաղացողը արտրոսկոպիկ վիրահատություն տարավ, ու բժիշկները չեն ուզում շտապել նրա վերականգնման հարցում:
Նախատեսվում է, որ արդեն մեկ-երկու շաբաթից խաղացողը կկարողանա դուրս գալ խաղադաշտ:







































