Իսլանդիայի ազգային արժույթը անցած տարվա ընթացքում ամենաշատն է ամրապնդել իր դիրքերը դոլարի և եվրոյի հանդեպ, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ իսլանդական կրոնը 2016թ. մայիսից 15%-ով թանկացել է դոլարի և 21%-ով՝ եվրոյի հանդեպ: Գործակալության փոխանցմամբ՝ այդ ձեռքբերման մեջ զգալի ներդրում ունի զբոսաշրջիկների հոսքը: 2016թ. սկանդինավյան երկիրն ընդունել է 1.6 միլիոն զբոսաշրջիկ: Այս թիվը գրեթե 5 անգամ գերազանցում է կղզու բնակչության թվաքանակին:
2017թ. ակնկալվում է 2.4 միլիոն զբոսշրջիկ: Նշվում է, որ առաջին հերթին զբոսաշրջիկներին հետաքրքրում են այն վայրերը, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմեր և սերիալներ: Խոսքը մասնավորապես «Գահերի խաղ» հայտնի սերիալի մասին է, որի մի շարք տեսարաններ նկարահանվել են Իսլանդիայում:











































