Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ կասկածվող անձի, ով Լոնդոն էր ժամանել Ստամբուլից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է Հիթրոու օդանավակայանում ինքնաթիռից իջնելուն պես։ Նա կասկածվում է ահաբեկչություններ նախապատրաստելու և դրա իրագործողներին մարզելու մեջ։
Դրա հետ կապված ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում Լոնդոնի արևելյան մասի տներից մեկում։







































