«Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ սեզոնում, որպես հյուր, կնկահարահանվի իսլանդական Sigur Ros ռոք խումբը, հայտնում է Billboard-ը:
Ներկայում երաժիշտները գտնվում են Խորվաթիայի նկարահանման հրապարակում: Դեռ հայտնի չէ, թե ինչ դերերում նրանք հանդես կգան:
Ջորջ Մարտինի գրքերի հիման վրա նկարահանվող սերիալի նոր սերիաները կցուցադրվեն 2014 թ.:
Sigur Ros-ի անդամներն առաջին երաժիշտները չեն, որոնք հանդես կգան «Գահերի խաղը» սերիալում: Ավելի վաղ Coldplay խմբին ևս հնարավոր էր հանդիպել ֆիլմում:
Sigur Ros-ը հիմնադրվել է 1994 թ.:











































