«Նապոլի»-ի իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքի վերաբերյալ:
«Եթե Գարեթ Բեյլի տրանսֆերն արժե 100 մլն եվրո, ապա Մարեկ Համշիկն անգին է:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների Լիգայում մեր ունեցած շանսերին, նշեմ, որ շատ բարդ խմբում ենք խաղալու: Շատ բարդ կլինի խմբային փուլը «Բորուսիա»-ի դեմ խաղով սկսելը:
Բայց եթե կարողանանք հաջողության հասնել այս փուլում, հաջորդ փուլերում ամեն ինչ կարող է լինել», – ասել է Բենիտեսը:





































