ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Սևաստոպոլում դստեր հետ կատարված միջադեպը. նրա դստերը՝ Մարիանային, շուն է կծել:
«Հաղորդագրությունների և զանգերի տարափ տեղաց Մարիանայի հետ կատարվածի վերաբերյալ: Չգիտեի, որ մանկական արկածները կարող են նման իրարանցում առաջացնել: Եղել է նման բան. վախ և լաց՝ նույնպես: Շունը թափառական չէր, ներարկումներ ստացել էր. այժմ անասնաբույժների հսկողության տակ է: Երեխային տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն: Շնորհակալ եմ բոլորին ուշադրության և հոգատարության համար»,- գրել է նա:









































