Universal Pictures կինոընկերությունը հայտարարել է «Յուրյան դարաշրջանի այգի» ֆիլմի 4-րդ մասի թողարկման ամսաթիվը: Ֆիլմն էկրան կբարձրանա 2015-ի հունիսի 12-ին՝ փոխանցում է ComingSoon-ը:
Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմը կստանա «Յուրյան աշխարհ» օրիգինալ անվանումն (Jurassic World) ու կնկարահանվի 3D ձևաչափով: Պրոդյուսերը կլինի Սթիվեն Սփիլբերգը:
Մայքլ Կրայտոնի համանուն վեպի վրա հիմնված և համաշխարհային վարձույթում 1.97 միլիարդ դոլար աշխատած ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1993 թվականին: 2013-ին այն վերաթողարկվել է 3D և IMAX ձևաչափերով: Առաջին երկու մասերի ռեժիսորը եղել է Սփիլբերգը, երրորդ մասում, որի ռեժիսորը Ջո Ջոնսթոնն է, նա հանդես է եկել որպես պրոդյուսեր։







































