Մոլդովայի Սահմանադրական դատարանը դադարեցրել է Քիշնևի օդանավակայանը կոնցենսիոն կառավարմամբ հանձնելու մասին կառավարության որոշման կիրարկումը: Այս մասին ասվում է դատարանի կայքում հայտնված պաշտոնական հաղորդագրության մեջ՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քիշնևի միջազգային օդանավակայանը 49 տարով կոնցենսիոն կառավարմամբ հանձնվել է «Ավիա-Ինվեստ» ռուսական կոնսորցիումին: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կոնսորցիումը պետք է արդիականացներ օդանավակայանը և այնտեղ ավելի քան 240 մլն եվրո ներդներ:
Կառավարական որոշումը կասեցվել էր մինչև ըստ էության հարցի ուսումնասիրությունը: Նման քայլ է արվել՝ խուսափելու Մոլդովային տնտեսական վնաս հասցնելուց: Interfax-ի փոխանցմամբ՝ հարցը կարող է քննարկվել 6 ամսվա ընթացքում:
Դատարանի որոշումն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելք է սահմանել մոլդովական գինու ներկրումների վրա: Ներկրման արգելքը պատճառաբանվել է դիբուտիլֆտալատի բարձր մակարդակով:









































