Friday, 12 06 2026
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ

Ի՞նչ կարվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար առաջիկա 5 տարում

Հունվարի 1-ի դրությամբ Հայատանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 186 հազար 384, որոնցից 20 հազար 64-ը հաշմանդամություն ունեցող են ճանաչվել հոգեկան հիվանդություններից, ինչը կազմում է հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվի 10,9 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 8078 է, որոնցից 1545-ը` հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով :

Այս ամենին զուգահեռ, Հայաստանում գործում է հոգեկան առողջության հինգ դիսպանսեր հաստատություն, իսկ հաշվառված հոգեկան հիվանդների թիվը մոտ 45 հազար է:

Սոցիալական պաշտպանության համակարգում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման համար հանրապետությունում գործում է մեկ հատուկ մասնագիտացված տուն-ինտերնատ, երեք մասնագիտացված մանկատուն: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որը իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում, իրականացնում է միայնակ տարեց և քրոնիկ հոգեկան հիվանդների շուրջօրյա խնամք, խնամվողների իրավունքների և շահերի պաշտպանություն, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարում, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում: Տուն-ինտերնատում բնակվում է 450 մարդ: Ներկա դրությամբ տուն-ինտերնատ ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է մոտ 50 մարդ, սակայն համապատասխան հաստատություն չկա և նրանք ամիսներով մնում են ընտանիքներում:

2004թ.-ից Վարդենիսի տուն-ինտերնատին կից գործում է հանրապետությունում առաջին հոգեկան առողջության ցերեկային խնամքի կենտրոնը, որն այլընտրանքային, կիսաստացիոնար, արտահիվանդանոցային պայմաններում սոցիալ-հոգեբանական օգնության ծառայություններ է մատուցում մոտ 50 մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին Վարդենիսի տարածաշրջանում:

Այս պրակտիկան օգտակար է և կառավարությունում որոշել են այն ընդլայնել: Խնդիրների մի մասը կլուծվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց` ըստ իրենք անհատական կարիքների, այլընտրանքային ծառայություններ տրամադրելու, գործող ծառայությունները զարգացնելու միջոցով, որոնք կնպաստեն մասնագիտացված տուն-ինտերնատների բեռնաթափմանը, ինչպես նաև կստեղծվեն հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, դեռահասների և տարեց մարդկանց համար շուրջօրյա խնամքի տներ, սոցիալ-հոգեբանական վերականգնման համայնքային ցերեկային կենտրոններ և սատարող կացարաններ: Եվ դրա համար կառավարությունը պատրաստվում է ընդունել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագիրը: Հարցը ներառված է Կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրապետությունում նաև կստեղծվի շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն, կգնվի կամ կվարձակալվի առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում